Microsoft-ը վաճառել է 60 միլիոն արտոնագրված Windows 8

Microsoft-ը վաճառել է Windows 8 օպերացիոն համակարգի ավելի քան 60 միլիոն արտոնագրված օրինակ  ընդամենը երկուսուկես ամսում ՕՀ-ի՝ շուկա դուրս գալու օրից՝ հոկտեմբերի 26-ից: Այս մասին հայտնում է Windows-ի պաշտոնական բլոգը: Վաճառքի այս տեմպերը գրեթե համապատասխանում են ՕՀ-ի նախորդ սերնդի՝ Windows 7-ի վաճառքի տեմպերին:

Հիշենք, որ Windows 8-ը Microsoft-ի առաջին ՕՀ-ն է, որն աշխատում է թե՛ սովորական սեղանի համակարգիչների, նոութբուքերի և թե՛ պլանշետների հետ: Microsoft-ը մեծ հույսեր է կապում Windows 8-ի հետ:

Հիշենք, որ Windows 8-ի վաճառքի առաջին երկու օրում Microsoft-ը հայտնեց 4 միլիոն օրինակ վաճառի մասին, իսկ 40 միլիոնի ընկերությունը հասավ 1 ամսում: