Samsung-ը ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի նախատիպ. CES 2013

Samsung ընկերությունը տեխնոլոգիական ամենամյա «CES 2013» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է ճկվող Youm էկրանով սմարթֆոնի նախատիպ: Էկրանն ունի 5 դյույմ անկյունագիծ:

Պետք է նշել, որ սարքի կաղապարը աչքի չի ընկնում ճկունությամբ, այդ իսկ պատճառով սմարթֆոնը պատված է կոր մատրիցայով: Դատելով լուսանկարներից՝ էկրանի կոր ծայրը կարող է օգտագործվել տեքսային հաղորդագրությունների և այլ ծանուցումների ընթերցման համար:

Պետք է հաշվի առնել, որ սա պարզապես նախատիպ է: Այսօր առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ նման ճկուն էկրանով սմարթֆոնները շուկա կմտնեն:

Բաժիններ: Uncategorized