Samsung-ը ներկայացրել է ութմիջուկ պրոցեսոր Exynos 5 Octa-ն.CES 2013

Հարավկորեական Samsung ընկերությունը տեխնոլոգիական ամենամյա «CES 2013» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է ութմիջուկ բջջային պրոցեսոր Exynos 5 Octa-ն, հաղորդում է The Verge-ը:

Այն հնարավոր է օգտագործել թե՛ պլանշետներում և թե՛ սմարթֆոններում: Նախագծելով պրոցեսորը՝ Samsung-ը առաջնային է համարել  3D-գրաֆիկայի կատարումը և փորձել է նվազեցնել չիպի՝ էներգիայի սպառումը: Էներգախնայողության հնարավոր է եղել հասնել պրոցեսորում երկու խումբ միջուկների շնորհիվ: Առաջին խմբում քառամիջուկ Cortex-A15-ն է, իսկ 2-րդում՝ քառամիջուկ Cortex-A7-ը:

Exynos ընտանիքի պրոցեսորները նախագծված են ARM չիպերի հիմքով: Դրանք օգտագործվում են Samsung-ի և Meizu-ի սմարթֆոններում, պլանշետներում:

Բաժիններ: Համալրիչներ