Ներկայացվել է առաջին ճկվող թուղթ-պլանշետը՝ PaperTab-ը.CES 2013 (վիդեո)

Plastic Logic և Intel ընկերությունները Քուինս համալսարանի մասնագետների հետ համատեղ «CES 2013» խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են նորարար պլանշետ PaperTab-ի նախատիպը, որի հիմնական յուրահատկությունը ճկվող սենսորային էկրանն է՝ նախագծված «էլեկտրոնային թղթի» տեխնոլոգիայի հիմքով, որը օգտագործվում է էլ.ընթերցարաններում:


Սարքը հագեցած է 10.7 դյույմ ճկվող էկրանով՝ բարձր թույլատվությամբ և Intel Core i5 Sandy Bridge 2-րդ սերնդի պրոցեսորով: Գեոլոկացիոն ֆունկցիայի շնորհիվ սարքը կարող է միաժամանակ շփվել մի քանի պլանշետների հետ և հեշտությամբ փոխանցել բովանդակությունը մի պլանշետից մյուսին՝ ընդամենը մեկ հպումով:

Թե արդյո՞ք այս սարքը շուկա դուրս կա, առայժմ հայտնի չէ: