LinkedIn օգտագործողների թիվը հասել է 200 միլիոնի

LinkedIn սոցցանցը անցել է 200 միլիոն օգտագործողների շեմը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը:

Սոցցանցը նշում է, որ ունի օգտագործողներ աշխարհի 200 երկրներում: Ամենից շատ LinkedIn-ն ունի օգտագործողներ ԱՄՆ-ում (74 մլն.), Հնդկաստանում (18մլն.), Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում (11 մլն. յուրաքանչյուրում):

LinkedIn օգտագործողների մեծ մասն աշխատում է ՏՏ ոլորտի կազմակերպություններում, ապա ֆինանսական ոլորտում: 2012թ. ամենապահանջված գործատուները ըստ սոցցանցի վիճակագրության Google-ն է, որին հաջորդում են Apple-ը և Microsoft-ը:

Հիշենք, որ LinkedIn-ը գործարկվել է 2003-ին: Այն համարվում է սոցցանց աշխատանք փնտրողների և արդեն իսկ պրոֆեսիոնալների համար: Այն ցանց է, որը միավորում է գործարար մարդկանց՝ ստեղծելով գործարար կապեր: