Facebook-ը թույլ է տալիս նամակ ուղարկել Մարկ Ցուկերբերգին

Facebook-ն հնարավորություն է տվել օգտագործողներին նամակ ուղարկել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Սակայն որպեսզի օգտագործողների նամակը հայտնվի Ցուկերբերգի հենց մուտքային (inbox) հաղորդագրություններում, անհրաժեշտ է վճարել 100 դոլար: Այս մասին հաղորդում է Mashable-ը:

Այս հնարավորությունը ստացել են օգտագործողների մի մասը: Ցուկերբերգին ուղարկվող բոլոր անվճար նամակները հայտնվում են ոչ թե մուտքային , այլ «այլ» հաղորդագրություններում (others):

Բաժիններ: Սոցցանցեր