Samsung Galaxy S IV՝ առաջին կոնցեպտը 2013-ին (ֆոտոշարք)

Ժամանակն է Ձեր ուշադրությանը ներկայացնել 2013թ. Samsung Galaxy S IV ֆլագման-սմարթֆոնի առաջին կոնցեպտը՝ նախագծված ճանաչված դիզայներ Sanjaya Kanishka-ի կողմից, ով ըստ լուրերի, տիրապետում է նոր սմարթֆոնի մասին պաշտոնական տեղեկությունների:

Սարքն ունի 5 դյույմ անկյունագծով FHD Super AMOLED+ էկրան՝ 1080 x 1920 պիքսել թույլատվությամբ, ութմիջուկ պրոցեսոր՝ 4 միջուկ 2ԳՀց հաճախականությամբ Cortex A15 և 4 միջուկ 1ԳՀց հաճախականությամբ  Cortex A7, գրաֆիկական չիպ Mali T-768, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ:


Բացի դրանից սմարթֆոնը համատեղելի է LTE ցանցի հետ, ունի Bluetooth 4.0, NFC և 3100 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Galaxy S IV կոնցեպտն աշխատում է Android 4.2.1 Jelly Bean օպերացիոն համակարգով՝ TouchWiz 6.0 բրենդային ինտերֆեյսով:

Բաժիններ: Uncategorized