Microsoft Surface Companion՝ նոր կոնցեպտային պլանշետ

Deviantart կայքի օգտագործողներից nik255-ը ներկայացրել է Microsoft-ի նոր պլանշետի կոնցեպտ՝ աշխատող Windows RT-ով: Պլանշետի անվանումն է Surface Companion, այն ունի 7.9 դյույմ անկյունագիծ էկրան:


Սարքը բավական նման է իրական Surface պլանշետին: Surface Companion-ն աշխատում է քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսորով՝ 1.7ԳՀց պրոցեսորով, Adreno 320 գրաֆիկական չիպով: Ունի 4Գբ օպերատիվ հիշողություն, էկրանի թույլատվությունն է 2048 x 1536 պիքսել:

Սարքն ունի microSDXC, USB 3.0 մուտք, MiniDisplayPort, Wi-Fi, Bluetooth 4.0, դիմային և հիմնական LifeCam  ֆոտոխցիկներ՝ 1080p HD նկարահանելու հնարավորությամբ, 16/32/64/128 Գբ ներկառուցված հիշողություն,  44 WH հզորությամբ մարտկոց: