Գործարկվել է Wikivoyage տուրիստական օնլայն հանրագիտարանը

«Վիքիմեդիա Հիմնադրամ»-ը գործարկել է Wikivoyage օնլայն-զբոսավար ծրագիրը զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում են ընկերության կայքում:

Wikivoyage-ի նպատակն է օգտագործողներին տրամադրել տեղեկություններ զբոսաշրջության ուղղությունների, ինչպես նաև ռեստորանների, հյուրանոցների, գիշերային ակումբների, տեսարժան և այլ հետաքրքիր վայրերի մասին: Կայքի բովանդակությունն ավելանում է նույն սկզբունքով, ինչ Վիքիպեդիա հանրագիտարանում՝ օգտագործողների միջոցով:

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը հայտնել է, որ Wikivoyage-ը որևէ բիզնես նպատակներ չի հետապնդելու, մասնավորապես, կայքում չեն տեղադրվելու գովազդներ: Wikivoyage-ի յուրահատուկ բաժիններից մեկը «Հետաքրքիր փաստեր»-ն են, որի շրջանակում կայքի գլխավոր էջում տեղադրվում են հետաքրքիր փաստեր երկրների և ճամփորդությունների մասին:

Հիշենք, որ կայքի բեթա տարբերակն աշխատում է դեռևս 2012թ. նոյեմբերից, սակայն կայքի պաշտոնական գործարկումը նշանակված է հունվարի 15-ը: Wikivoyage-ն առայժմ հասանելի է 9 լեզուներով

Բաժիններ: Համացանց և կապ