Archos-ը ներկայացրել է պլանշետների Titanium շարքը. CES 2013

Ֆրանսիական Archos ընկերությունը «CES 2013» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Titanium շարքի պլանշետների 4 մոդել՝ 70 Titanium, 80 Titanium, 101 Titanium և 97 Titanium HD:

Բոլոր պլանշետներն ունեն IPS multi-touch էկրան՝ բարձր թույլատվությամբ, երկմիջուկ 1.6ԳՀց պրոցեսորներ՝ քառամիջուկ գրաֆիկական չիպերով: Սարքերն աշխատում են Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Նորույթների արժեքն է 119-ից 199 դոլար: Միայն 97 Titanium HD մոդելը կարժենա 249 դոլար: Պլանշետների մանրամասն տեխնիկական պարամետրերին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

Աղբյուրը՝ Archos