Samsung-ն օրական վաճառում է 190 հազ. Galaxy S III սմարթֆոն

Հարավկորեական Samsung-ը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ 2.5 տարում ընկերությունը վաճառել է ավելի քան 100 միլիոն Galaxy S շարքի սմարթֆոն:

2012թ. նոյեմբերի տվյալներով ընկերությունը վաճառել է ավելի քան 30 միլիոն Galaxy S III սմարթֆոն և ավելի քան 40 միլիոն Galaxy S II: Իսկ Samsung Galaxy Note II հիբրիդ-սմարթֆոնները կրկին 2012թ. նոյեմբերի դրությամբ վաճառվել են 5 միլիոն օրինակով: Sammy Hub կայքի տվյալներով, օրական Samsung-ը վաճառում է ավելի քան 190 հազ. Galaxy S III սմարթֆոն, որը համարժեք է րոպեում 500 սմարթֆոնի վաճառքին: