ASUS MeMO Pad ME172V-ի արժեքը կկազմի 150 դոլար

ASUS ընկերությունը հայտնել է իր նոր բյուջետային պլանշետի՝ MeMO Pad ME172V-ի արժեքը: Այն կազմելու է մոտ 150 դոլար ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ սարքն ունի 7 դյույմ էկրան՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, VIA WM8950 պրոցեսոր՝ 1ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8/16 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև microSD քարտի (մինչև 32Գբ) մուտք:

Բացի դրանից սարքը հագեցած է 1Մպ դիմային ֆոտոխցիկով, Wi-Fi-ով, microUSB բնիկով: Այն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սարքի չափսերն են՝ 193 x 118 x 11մմ, կշիռը՝ 370 գրամ:Աղբյուրը՝ engadget.com