Ամեն ինչ Samsung Galaxy S4-ի մասին

Մենք փորձել ենք մի տեղում հավաքել հարավկորեական Samsung ընկերության գալիք ֆլագման-սմարթֆոն Galaxy S4-ի տեխնիկական բնութագրի մասին ինտերնետում տարածվող բոլոր լուրերը: Հիշենք, որ «CES 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը որևէ տեղեկություն չհայտնեց սմարթֆոնի մասին:

Եվ այսպես, ըստ կանխատեսումների, նոր սարքն ունենալու է 5 դյույմ Super AMOLED էկրան՝ 1080 x 1920 թույլատվությամբ: Ինչ վերաբերում է սմարթֆոնի դիզայնին, ապա այն հաճախակի քննադատության է արժանացել պլաստիկ կաղապարի և կլորավուն ծայրերի համար: Հուսանք, որ ընկերությունը Galaxy S4-ը կարտադրի մետաղական կաղապարով:

Բացի դրանից, Galaxy S4-ն ունենալու է 2Գբ օպերատիվ հիշողություն, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ, microSD քարտի բնիկ, 2100 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, ութմիջուկ Exynos 5 octa պրոցեսոր, սթիլուս գրիչ և աշխատելու է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի թողարկման օրվան, հավանական է, որ այն շուկա դուրս գա 2013 ապրիլին կամ մայիսին:

Բաժիններ: Uncategorized