Համակարգչային տեխնիկայի խոշոր արտադրող Dell-ը կվաճառվի

Համակարգչային տեխնիկայի աշխարհի խոշոր արտադրող Dell-ը հնարավոր է վաճառվի մասնավոր ներդրողներին, հայտնում է Bloomberg-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Այս լուրի ի հայտ գալուն պես, Nasdaq-ի արժեթղթերի շուկայում ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 13%-ով: Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 21.35մլրդ. դոլար:

Ինչպես այլ համակարգիչ արտադրողներ, այնպես էլ Dell-ը, անհատական համակարգիչների շուկայում վաճառքների մեծ անկում է ունեցել: Ընկերությանը չի հաջողվել պլանշետների և սմարթֆոնների շուկայում դառնալ խոշոր դերակատար, ինչն ազդել է ընկերության՝ ներդրողների հետ հարաբերությունների վրա:

Արդեն 2010-ին ընկերության հիմնադիր Մայքլ Դելը դիտարկում էր Dell-ի վաճառքի հնարավոր տարբերակը: Bloomberg-ը նշում է, որ հնարավոր գնորդներից են ներդրող ֆոնդեր TPG Capital-ը և Silver Lake-ը: