Apple-ն արժանացել է EMMY մրցանակի

Իհարկե յուրաքանչյուր կոմերցիոն ընկերության համար կարևորը շահութային հաջողություններն են, սակայն միշտ չէ, որ մրցանակը կարող է գումարի տեսքով լինել:

Լաս Վեգասում կայացած ՏՏ ոլորտի խոշոր ցուցահանդես «CES 2013»-ի ժամանակ Apple ընկերությունն արժանացել է EMMY մրցանակի: Apple-ը մասնակցում էր EMMY-ին որպես ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչ: Այս մրցանակը ընդգծում է ընկերության՝ ռադիո և հեռահաղորդակցության բնագավառում ճարտարագիտական մտքի հաջողությունները:

Ընկերությունը լավագույնն է ճանաչվել «Էկոհամակարգ, որը թույլ է տալիս մոնիպուլացիայի ենթարկել TV բովանդակությունը՝ առանց հատուկ ծրագրային ապահովման» անվանակարգում: Այս մրցանակը տրվել է iTunes մեդիափլեյերի և iCloud ամպային ծառայությունների համար, խոսքը գնում է iTunes Store յուրօրինակ էկոհամակարգի մասին: