Sony Xperia Pro X՝ կոնցեպտային սմարթֆոն (ֆոտոշարք+վիդեո)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յուրօրինակ կոնցեպտային սմարթֆոն Sony Xperia Pro X-ը՝ հագեցած հավելյալ էկրանով, պատրաստված Tactus տեխնոլոգիայով, որն օգտագործվում է որպես ստեղնաշար և խաղային կառավարման վահանակ:

Sony Xperia Pro X-ն ունի 5 դյույմ IPS+ TFT էկրան՝ 1080p թույլատվությամբ,Mobile Bravia Engine 2 տեխնոլոգիայի հետ համատեղելությամբ և Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով և 2-րդ էկրան՝ տեղեկություններ մուտք անելու համար:

Սարքը հագեցած է 13Մպ հիմնական ֆոտոխցիկով՝ Exmor RS սենսորով, HDR լուսանկարահանման հնարավորությամբ, LED առկայծումով և 2Մպ դիմային ֆոտոխցիկով:


Մնացյալ պարամետրերն են՝ 2.3ԳՀց քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր՝ Adreno 330 գրաֆիկական չիպով, 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, 2Գբ օպերատիվ հիշողություն, DLNA, NFC, Wi-Fi և Bluetooth 4.0, USB 3.0 և 3200մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքն աշխատում է Android 4.2.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: