Retro Game Cases՝ խաղային պատյաններ iPhone 5-ի համար (ֆոտո+վիդեո)

PureGear ընկերությունը թողարկել է պատյանների յուրօրինակ շարք՝ Retro Game Cases-ը iPhone 5 սմարթֆոնների համար: Դրանք խաղային պատյաններ են, որոնք հնարավորություն են տալիս օգտագործողին զվարճանալ՝ առանց սարքն օգտագործելու:

Թողարկվել է պատյանների երեք մոդել՝ aMAZEing (լաբիրինթոս, որով պետք է անցկացնել գնդակը), Groovy (լաբիրինթոս, որում պետք է հավաքել երեք գնդակ միասին կենտրոնում) և Undecided (այն Magic 8 Ball և Pinball խաղերի խառնուրդ է): Retro Game Cases պատյանների հավաքածուն վաճառքի դուրս կգա 2013թ. գարնանը:

Բաժիններ: Աքսեսուարներ