Ամբողջովին վերափոխված MySpace սոցցանցը բաց է բոլորի համար

MySpace-ը բաց է բոլորի համար, հաղորդում է The Verge-ը: Սոցցանցի ղեկավարությունը հայտնել է, որ այսուհետ յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցվել կայքում: Սոցցանցի գործարկումը տեղի է ունեցել երգիչ և MySpace-ի ղեկավար Ջասթին Թիմբերլեյքի նոր երգի՝ “Suit & Tie”-ի պրեմիերայի միաժամանակ:

Սոցցանցի օգտագործողները կարող են մուտք գործել new.myspace.com և ստեղծել իրենց էջերը՝ արդեն իսկ գոյություն ունեցող Facebook կամ Twitter հաշիվների անուններով: Կարելի է սոցցանց մուտք գործել նաև հին MySpace անունով: Ահա թե ինչպիսի տեսք ունի սոցցանցի գլխավոր էջը՝

Հիշենք, որ MySpace-ը գործարկվել է 2003-ին: 2006-2008թթ. այն հանդիսանում էր ամենաճանաչված սոցցանցն աշխարհում, սակայն շուտով սոցցանցը զիջում է իր դիրքերը: 2011թ-ին այն գնում է Specific Media ընկերությունը, որի սեփականատերերից մեկը երգիչ Ջասթին Թիբերլեյքն է: 2012-ին հայտարարում են, որ սոցցանցը նոր շունչ է ստանալու և ամբողջապես վերափոխվելու է: