Apple-ը Չինաստանում հետազոտական կենտրոն կհիմնի

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը մեկնել է Պեկին և այնտեղ մի շարք կարևոր գործնական հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա հանդիպել է քաղաքապետի հետ և քննարկել Պեկինում հետազոտական կենտրոն հիմնելու հնարավորությունը: Ինչպես գրում է չինական Tencent-ը, Կուկն իսկապես ցանկանում է R&D բացել Պեկինում կամ քաղաքին մոտ վայրերում:

Նոր շենքում ընկերությունը մտադիր է տեղակայել իր նախագծողների մի մասին, ինչպես նաև ասիական երկրները սպասարկող սեփական սերվերները: Սա թույլ կտա ոչ միայն թեթևացնել Կուպերտինոյում ընկերության տվյալների պահպանման կենտրոնների աշխատանքը, այլև բարելավել ծառայությունները: Բացի դրանից, Թիմ Կուկը հայտնել է, որ շուտով տասնյակ  Apple Store-ներ են բացվելու Չինաստանի տարածքում: Ըստ երևույթին, Կուկը ցանկանում է Չինաստանը դարձնել ընկերության համար առաջնային թիրախային լսարան:

Բաժիններ: Բիզնես