Т9000՝ խելացի սառնարան Samsung-ից

Samsung ընկերությունը «CES 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ բացի բջջային տեխնիկայից և խելացի հեռուստացույցներից, ներկայացրել է նաև խելացի սառնարան՝ Т9000-ը: Այն կառավարվում է պլանշետով՝ տեղակայված սառնարանի դռան վրա: Պլանշետն աշխատում է Android օպերացիոն համակարգով և պարունակում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Epicurious-ը կամ Evernote-ը:

Մի պահ ծիծաղելի է, թե Evernote-ը սառնարանի համար ինչ իմաստ ունի: Սակայն այս ծրագիրը հնարավորություն է տալիս մշտապես իմանալ ինչ կա սառնարանում և ինչն է պակասում: Եվ քանի որ պլանշետը կարող է միանալ Wi Fi կապի, Ձեր երեխաները կամ տան անդամները կարող են մշտապես թարմացնել Evernote-ում սառնարանի ձեր ցուցակը և դուք Ձեր սմարթֆոնից բացելով Evernote-ը կիմանաք, թե ինչ է անհրաժեշտ գնել, ինչն է պակասում, ինչ են ուզում Ձեր տան անդամները:

Т9000-ը չորս դուռ ունեցող ընդարձակ սառնարան է: Այն ունի ջերմաստճանի կարգավորման տարբեր համակարգեր: Մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Բաժիններ: Համակարգիչներ