Lenovo-ն ներկայացրել է իր առաջին Chromebook-ը

Չինական Lenovo ընկերությունը, հետևելով Samsung-ի և Acer-ի օրինակին, պաշտոնապես ներկայացրել է իր առաջին Chromebook նոութբուքը՝ ThinkPad X131e մոդելը: Ամուր կաղապարով պատրաստված այս նորույթը հանդիսանում է ոչ շատ թանկ նոութբուք դպրոցականների և ուսանողների համար: Այն աշխատում է Chrome OS օպերացիոն համակարգով:


Chromebook-ն ունի 11.6 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատվությամբ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, վեբ-տեսախցիկ, երկու USB 3.0 բնիկ և մեկ USB 2.0, HDMI ինտերֆեյս:

ThinkPad X131e-ն վաճառքի դուրս կգա փետրվարի 26-ին 250 դոլարով:

Աղբյուրը՝ engadget.com