Playboy-ի պոռնոկայքերը տուգանվել են 160 000 դոլարի

Բրիտանական կարգավորող մարմին Ofcom-ը տուգանել է Playboy ամսագրին 160 հազ. դոլարի՝ իր կայքերի ցածր անվտանգության համար: Ofcom-ը կարծիք է հայտնել, որ Playboy-ի կայքերից անչափահասները կարողանում են հեշտությամբ օգտվել:

Ըստ Ofcom-ի, Playboy TV և Demand Adult կայքերում պարբերաբար հրապարակվում են պոռնոգրաֆիկ բնույթի վիդեո և ֆոտո բովանդակություն և բոլոր օգտագործողների մուտքը հնարավոր է դառնում ընդամենը «Ես 18 տարեկանից բարձր եմ» կոճակով: Կարգավորողի խոսքով, այդ կայքերից հեշտությամբ դեբետային քարտով կարելի է գնել պոռնոգրաֆիկ բովանդակություն:

Ofcom-ը դժգոհություն է հայտնում՝ նշելով, որ «Ես 18 տարեկանից բարձր եմ» կոճակը բավարար չէ: Ըստ կարգավորողի, պետք է պահանջվի այնպիսի բանկային քարտեր, որոնք տրվում են հատուկ միայն 18-ից բարձր տարիքի անձանց, իսկ դեբետ քարտերը կարող են ստանալ բոլորը: