Samsung-ը կթողարկի 8,3 դյույմանոց Galaxy Note

Հարավկորեական Samsung ընկերությունն իր Galaxy Note հիբրիդային սմարթֆոնների շարքը կհամալրի նոր 8,3 դյույմ անկյունագիծ էկրան սարքով, հաղորդում է SamMobile-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Պլանշետ-սմարթֆոնը կստանա Galaxy Note 8.0 կամ GT-N5100 անվանումը: Էկրանի թույլատվությունն է՝ 1280×800: Սարքի տեխնիկական բնութագիրն է՝ 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32 Գբ ներկառուցված հիշողությւոն, երկու ֆոտոխցիկ՝ 5Մպ հիմնական և 1.3Մպ դիմային, microSD քարտի բնիկ, 4600մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքն աշխատելու է Android 4.2 բջջային ՕՀ-ով: Galaxy Note 8.0-ի հետ միասին տրվելու է նաև S Pen սթիլուս-գրիչ:

Թե ինչ պրոցեսորով է աշխատելու նորույթը, հայտնի չէ: Հիշենք, որ հունվարի սկզբում կայացած «CES 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ցուցադրեց նոր ութմիջուկ Exynos 5 Octa պրոցեսորը, որը նախատեսված է սմարթֆոններում և պլանշետներում աշխատելու համար:

SamMobile-ի տվյալներով Samsung-ը կցուցադրի Note 8.0-ը փետրվարին Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ: