Ամանորին Facebook է վերբեռնվել ավելի քան 1 մլրդ. լուսանկար

Facebook օգտագործողները Ամանորին սոցցանց են վերբեռնել 1,1 միլիարդ լուսանկար: Այս մասին գրում է TechCrunch-ը՝ հղելով Facebook-ի ներկայացուցչի: Նրա խոսքով, սա ռեկորդային էր՝ համեմատած նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ:

Ամանորին ասելով, պետք է հասկանալ դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը՝ 48 ժամ: Հիշենք, որ 2012-ին օգտագործողները այս նույն 48 ժամում ներբեռնել էին 844 միլիոն լուսանկար: Միջինում Facebook սոցցանցում օրական վերբեռնվում է 300մլն. լուսանկար: Իսկ տոնական օրերին, սովորաբար այս թիվը կրկնապատկվում է և ագամ եռապատկվում:

Բաժիններ: Սոցցանցեր