Գործարկվել է Megaupload-ի նոր տարբերակը

Գործարկվել է ֆայլերի փոխանակաման կայք Megaupload-ի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է կայքի հիմնադիր Կիմ Դոտկոմն իր Twitter էջում:

Նոր ռեսուրսը, որը ստացել է Mega անվանում է ունի mega.co.nz հասցեն: Այն գործարկվել է հունվարի 19-ին՝  Megaupload կայքի փակման մեկամյակի օրը: Հիշենք, որ 2012թ. հունավարի 19-ին Megaupload կայքի գործունեությունը դադարեցվեց ԱՄՆ դատախազության կողմից՝ պիրատական բովանդակություն պարունակելու մեղադրանքով: Դատարանի խոսքով, կայքի գործունեության պատճառով հեղինակները կրել են ավելի քան 500 մլն. դոլարի վնաս:

Megaupload կայքի փակումից հետո, Կիմ Դոտկոմին ձերբակալեցին Նոր Զելանդիայում, սակայն շուտով ազատ է արձակվում գրավի դիմաց: ԱՄՆ իշխանությունները մեղադրում են նրան հեղինակային իրավունքների խախտման, փողերի լվացման մեջ: Եթե Նոր Զելանդիան Դոտկոմին հանձնի ԱՄՆ-ին, նրան կպառնի 20 տարի ազատազրկում: Դատական լսումներն այս հարցով նշանակված են 2013թ. համար: