Samsung-ը կներկայացնի Galaxy X Cover II սմարթֆոնը

Samsung ընկերությունը փետրվարին կայանալիք MWC 2013 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ կներկայացնի Galaxy X Cover II (GT-S7710) սմարթֆոնը, հաղորդում է SamMobile-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, նորույթն ունենալու է 4 դյույմ անկյունագիծ սենսորային էկրան՝ 480 х 800 պիքսել թույլատվությամբ, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք,  Wi-Fi 802.11a/b/g/n, Bluetooth 4.0, GPS, 5Մպ հիմնական և VGA դիմային ֆոտոխցիկներ, ինչպես նաև 1700մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Սարքն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով: Սարքի չափսերն են՝ 130.5 х 67.7 х 11.9 մմ, կշիռը՝ 148գրամ:

Բաժիններ: Uncategorized