Macworld 2013 կոնֆերանսը կբացեն Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը

Apple ընկերությունը 2009-ից պաշտոնապես չի մասնակցում Macworld կոնֆերանսներին: Սակայն այս տարի ընկերությունը ինչ որ չափով մասնակցություն կունենա: Macworld 2013-ի բացման պաշտոնական արարողությունը կկատարեն Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը, ավելի ճիշտ, վերջիններիս դերերը խաղացող դերասաններ Էշթոն Կատչերը և Ջոն Գեդը: Հիշենք, որ դերասանները նկարահանվել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմում:

Macworld 2013 կոնֆերանսը կմեկնարկի Սան Ֆրանցիսկոյում հունվարի 31-ին: Կոնֆերանսին կմասնակցի նաև Black Eyed Peas խմբի անդամ և iPhone սմարթֆոնների համար աքսեսուարներ և բջջային ծրագրեր նախագծող Will.iam-ը: Բացի նրանից, ճանաչված հյուրերի շարքում է լինելու Intel ընկերության ղեկավար Բրայան Դեվին Ջոնսոնը: Ըստ երևույթին, նա կպատմի նոր պրոցեսորների մասին, որոնք օգտագործվելու են նոր Mac համակարգիչներում:

Աղբյուրը՝ Mashable.com

Բաժիններ: Բիզնես