MSI-ն մեկնարկել է Enjoy 71 պլանշետի վաճառքը

MSI ընկերությունը մեկնարկել է իր բյուջետային պլանշետի՝ Enjoy 71-ի վաճառքը: Պլանշետի արժեքն է 170 դոլար ԱՄՆ-ում:

Հիշենք սարքի տեխնիկական բնութագիրը՝ 7 դյույմ սենսորային էկրան՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Amlogic AM8726 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, 2Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկներ, microSD քարտի մուտք, Wi-Fi, microUSB և miniHDMI ինտերֆեյս: Սարքն աշխատում է  Android 4.0 Ice Cream Sandwich ՕՀ-ով:

Աղբյուրը՝ slashgear.com