Yandex-ը գործարկել է գլխավոր էջի նոր դիզայն

Yandex ընկերությունն առաջարկում է օգտագործողներին փորձարկել և օգտագործել կայքի գլխավոր էջի նոր թարմացված տարբերակը, որի մշակմամբ ընկերությունը սկսել էր զբաղվել դեռևս 2012թ. ապրիլից:

Սեղմելով «Թարմացված Yandex» հղումի վրա՝ օգատագործողները կարող են տեսնել գլխավոր էջի նոր դիզայնը և ծանոթանալ առավելություններին: Այն ավելի պարզ է և կոմպակտ: Օգտագործողը ցանկության դեպքում կարող է վերադառնալ կայքի հին տարբերակին:

Yandex.ru գլխավոր էջը վերջին անգամ փոփոխվել էր 2008-ին: Ընկերությունը համարվում է ռուսական ինտերնետ միջավայրի հսկան:

Բաժիններ: Համացանց և կապ