Microsoft-ի Surface Pro պլանշետը վաճառքի դուրս կգա 2 տարբերակով

Microsoft-ը հայտարարել է, որ իր Surface Pro պլանշետի վաճառքը կմեկնարկի փետրվարի 9-ին և հասանելի կլինի ոչ միայն ընկերության բրենդային օնլայն խանութում, այլև վերավաճառողներից:

Նորույթը թողարկվելու է երկու տարբերակով՝ 64Գբ և 128Գբ: 64Գբ-ն կարժենա 899 դոլար, իսկ 128Գբ տարբերակը՝ 999 դոլար: Պետք է նշել, որ այս գումարի մեջ չեն ներառնված Touch Cover / Type Cover պատյան-ստեղնաշարերը: Վերջիններիս արժեքը կազմելու է համապատասխանաբար 120 և 130 դոլար:

Բացի Surface Pro պլանշետի թողարկումից, Microsoft-ը նախատեսում է մեկնարկել նոր աքսեսուարների վաճառք: Հասանելի են լինելու Touch Cover-ի երեք տեսակ՝ արտադրված սահմանափակ քանակությամբ՝ վառ պատկերներով և արժենալու են 130 դոլար: Վաճառքի դուրս կգա նաև Wedge Touch Mouse Surface Edition մկնիկը, որի արժեքը կկազմի 70 դոլար:

Աղբյուրը՝ Microsoft