Mozilla-ն թողարկել է 2 բրենդային սմարթֆոն

Mozilla ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է բրենդային սմարթֆոններ՝ Keon-ը և Peak-ը, որոնք նախատեսված են Firefox OS օպերացիոն համակարգի նախագծողների համար:

Keon մոդելն առաջարկում է Qualcomm Snapdragon S1 պրոցեսոր՝ 1ԳՀց հաճախականությամբ, 3.5 դյույմ անկյունագիծ մուլտիթաչ HVGA թույլատվությամբ էկրան, 3Մպ հիմնական ֆոտոխցիկ, 4Գբ ներկառուցված հիշողություն, 512Մբ օպերատիվ հիշողություն, microSD քարտի մուտք, Wifi, GPS, microUSB բնիկ, G-սենսոր 1580մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, 3G և 2G:

Peak սմարթֆոնը հագեցած է Qualcomm Snapdragon S4 պրոցեսորով՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 4.3 դյույմ անկյունագիծ IPS էկրանով՝ qHD-թույլատվությամբ, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներով: Սմարթֆոնն ունի նաև Wifi N, GPS, microUSB, G-սենսոր, 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, 3G և 2G:

Աղբյուրը՝ Mozilla