Twitter-ը կգործարկի վիդեոծառայություն

Ինչպես հայտնում է All Things Digital կայքը՝ հղելով սեփական աղբյուրներին, միկրոբլոգային հարթակ Twitter-ը մոտակա ժամանակներում կգործարկի բջջային վիդեոծառայություն Vine-ը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ վիդեոհոլովակներ՝ օգտագործելով iPhone սմարթֆոնը և կիսվել դրանցով ընկերների հետ:

Vine-ը ինտեգրվելու է Twitter-ում մասնակիորեն և շարունակելու է գործել որպես առանձին ծրագիր, որը բեռնում են Apple Store-ից: Vine օգտագործողները կարողանում են ստեղծել 6 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակներ:

Երեկ Twitter-ի ղեկավար Դիք Կոստոլան հրապարակեց իր միկրոբլոգի էջում հաղորդագրություն, ուր ցուցադրվում էր Vine-ի հետ աշխատելու ձևը: