HTC-ն ներկայացրել է Desire U մոդելի սմարթֆոնը

HTC ընկերությունը համալրել է իր սմարթֆոնների շարքը նոր բյուջետային Desire U մոդելով:

Սմարթֆոնը հագեցած է 4 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 800 x 480 պիքսել թույլատվությամբ, միամիջուկ պրոցեսորով՝ 1ԳՀց հաճախականությամբ, 512Մպ օպերատիվ հիշողությամբ, 4 Гб Ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի մուտքով, Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, 3G-ով, 5Մպ ֆոտոխցիկով և 1650մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով:

Desire U-ն աշխատում է Google-ի Android 4.0 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի չափսերն են՝ 118.5 x 62.3 x 9.32 մմ, կշիռը՝ 119 գրամ: Սարքը վաճառքի դուրս կգա Չինաստանի և Թայվանի շուկաներում 275 դոլարով: Իսկ սմարթֆոնի՝ եվրոպական շուկա դուրս գալու մասին առայժմ տեղեկություններ չկան: