Google-ի Slides-ով հնարավոր կլինի աշխատել նաև օֆլայն

Google ընկերությունը թարմացրել է ներկայացումների պատրաստման համար նախատեսված իր Slides վեբ-ծրագիրը, որը բավական նման է Microsoft-ի PowerPoint ծրագրին: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Նոր թարմացմամբ, Slides օգտագործողները կկարողանան ստեղծել, խմբագրել և ցուցադրել ներկայացումներ օֆլայն ռեժիմում: Նախկինում ծրագիրն աշխատում էր միայն ինտերնետին միացված լինելու դեպքում: Օֆլայն ռեժիմով Slides-ի հետ հնարավոր է աշխատել միայն Chrome բրաուզերում կամ այն համակարգիչներով, որոնք աշխատում են Chrome OS օպերացիոն համակարգով:

Slides-y («Ներկայացումներ») Docs ծրագրերի հետ միասին հանդիսանում է «Google Drive»-ի մասնիկը, որը մեկնարկեց 2012թ. ապրիլին: