Samsung-ը ներկայացրել է Galaxy Express սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրել է Android 4.1 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով աշխատող Galaxy Express սմարթֆոնը:

Նորույթն ունի 4.5 դյույմ անկյունագիծ Super AMOLED Plus էկրան՝ 480 x 800 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.2ԳՀց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև երկու ֆոտոխցիկ՝  5Մպ հիմնական և 1.3Մպ դիմային:

Բացի դրանից, նորույթն ունի Wi-Fi (802.11a/b/g/n), Bluetooth 4.0, NFC, GPS/ГЛОНАСС, թվային կողմնացույց, microSD քարտի բնիկ (մինչև 32Գբ) և 2000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքի պարամետրերն են՝ 132.2 x 69.1 x 9.3մմ, քաշը՝ 140 գրամ:

Աղբյուրը՝ Samsung

Բաժիններ: Uncategorized