Երևան-Գյումրի գնացքում կգործի Wi-Fi ինտերնետ

Այսուհետ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում, միջազգային գնացքների ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում կգործի անվճար Wi-Fi կապ: Այս մասին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:

Նրա խոսքով, 2013-ին Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում վերանորոգում կանցնեն միջազգային գնացքների 9 վագոն և 2 էլեկտրագնացք: