ՄԻԿ-ում կմեկնարկի «Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ» դասընթացը

Փետրվարի 5-ին Մայքրոսոֆթի Ինովացիոն Կենտրոնում կմեկնարկի «Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ» (մակարդակ 2) դասընթացը: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամլո ծառայությունից:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան նոր արդյունավետ լուծումներին, որոնք կօգնեն գործնական բնագավառում էֆեկտիվ ալգորիթմեր նախագծել և արագագործ ծրագրային կոդ ստեղծել և կկարողանան նորովի դիտարկել ծրագրային լուծումները և արհեստավարժ կիրառել առկա գրադարանները:

Դասընթացի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: