2012-ին ՀՀ-ում կիբերհանցագործությունների 113 քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազները (վարչությունն ունի դատախազի 4 հաստիքային միավոր)  2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն են իրականացրել 199 քրեական գործով, որից 185-ը քննվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական, իսկ 14-ը` ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություններում նախապատրաստվել են 210 նյութեր, որոնցից 27-ը` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, իսկ 183-ը` ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված 183 նյութերից 113-ով  հարուցվել են քրեական գործեր, 56-ով մերժվել է քրեական գործի հարուցումը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում նախապատրաստված 27 նյութերից 12-ով  հարուցվել են քրեական գործեր, 5-ով մերժվել է քրեական գործի հարուցումը: Դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազների կողմից նյութերով տրվել է 71 գրավոր ցուցում:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություննում քննված 185 գործերից 59-ը` 81 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` ըստ էության քննելու համար, կարճվել է 24 և կասեցվել 43 գործի վարույթ, 6 քրեական գործ միացվել է,  քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններ է ուղարկվել 10-ը, նախաքննությունը շարունակվում է 43 քրեական գործով:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված կիբերհանցագործությունների վերաբերյալ 14 քրեական գործերից 3-ը` 3 անձի նկատմամբ, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` ըստ էության քննելու համար, կարճվել է 1 և կասեցվել 4 քրեական գործի վարույթ, միացվել է 1-ը, նախաքննությունը շարունակվում է 5 քրեական գործով:

Քրեական գործերով դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ընթացքում տրվել է 111 գրավոր ցուցում, որոնցից ոչ մեկը չի բողոքարկվել:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտված քրեական գործերով և նախապատրաստված նյութերով  պատճառված նյութական վնասը կազմում է 1.267.771.909 դրամ, որից վերականգնվել է 937.200.573 դրամը£ Պետությանը պատճառվել է 1.047.061.420 դրամի գույքային վնաս (մաքսանենգության դեպքերով մաքսանեգության առարկաներ), որից վերականգնվել է 772.461420 դրամը :