ICQ-ի Windows 8 տարբերակը համալրվել է տեսազանգերի ֆունկցիայով

Windows 8-ի համար նախագծված ICQ զրուցարան-ծրագիրը համալրվել է տեսազանգեր կատարելու հնարավորությամբ: Նոր ֆունկցիաները նախագծվել են VoIP հիմքով, որը պարունակում է բոլոր ժամանակակից աուդիո և վիդեո մոդուլները:

ICQ-ի նոր տարբերակը պարունակում է զրուցարանի բոլոր ավանդական ֆունկցիաները՝ ֆայլերի, տեսանյութերի, լուսանկարների փոխանակում, սմայլիկների ուղարկում: ICQ-ի Windows 8 տարբերակը թույլ է տալիս նաև անվճար ուղարկել SMS հաղորդագրություններ: Թարմացված ICQ-ն ունի հարմարավետ touch ինտերֆեյս՝ նախատեսված պլանշետներով և համակարգիչներով աշխատելու համար:

ICQ-ի նոր տարբերակը կարելի է ներբեռնել Microsoft-ի օնլայն խանութից: