iPad 5-ի առաջին լուսանկարները

9to5mac կայքի լրագրողներին հասանելի են դարձել 5-րդ սերնդի iPad պլանշետի կաղապարի լուսանկարները, որը ճիշտ և ճիշտ iPad mini պլանշետի կրկնօրինակն է (միայն ավելի մեծ):

Ըստ ներքին աղբյուրների, Apple-ն իր պլանշետի նոր սերունդը համալրելու է iPad mini պլանշետի դիզայնով: Կրկին ըստ գաղտնի աղբյուրների, նոր պլանշետն ունենալու է սև կաղապար, կլորավուն անկյուններ և լինելու է  ավելի բարակ:

Հիշեցնենք, որ աղբյուրների համոզմամբ, Apple-ը նախատեսում է թարմացնել իր պլանշետների շարքը 2013թ. գարնանը, սակայն ավելի ուշ տարածվեց այն կարծիքը, որը պլանշետը կներկայացվի ամռանը: