Մեկնարկել է Office 2013-ի պաշտոնական վաճառքը

Երեկ Microsoft ընկերությունը սկսել է իր նոր ծրագրային փաթեթ Office 2013-ի պաշտոնական վաճառքը: Գնորդներին հասանելի են փաթեթի երեք տարբերակ՝ «Office տան և ուսման համար 2013», «Office տան և բիզնեսի համար 2013» և «Office պրոֆեսիոնալ 2013»:

Բացի դրանից, ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Office 2013 ծրագրային փաթեթի ցանկացած ծրագիր առանձին:

Բաժիններ: Uncategorized