Windows Phone 7.8-ը հասանելի է ներբեռնման համար

Nokia ընկերությունը հայտարարել է, որ այսուհետ Windows Phone 7.5 բջջային օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտագործողները կարող են թարմացնել ՕՀ-ն Windows Phone 7.8 տարբերակի:

Windows Phone 7.8-ը հասանելի է Nokia Lumia 510, 610, 710, 800 և 900 մոդելների համար: Հարթակը համալրվել է մի շարք նորարարություններով: Դրանցից են կոնտակտների փոխանակումը, Play To-ն, Nokia Քաղաքը, Camera Extras-ը, ինտերնետի բաշխումը և Bluetooth-ով բովանդակության փոխանցումը:

Բացի դրանից, նոր ՕՀ-ն առաջարկում է նոր մեկնարկային վահան, որում տեղակայված են Windows Phone-ի ինտերֆեյսին բնորոշ սալիկները՝ փոքր, միջին և խոշոր չափսերի: Բացի դրանի մեկնարկային վահանում տեկայված է արգելափակման և երեխաների պաշտպանության ֆունկցիան:

Բաժիններ: Uncategorized