Պաշտոնապես ներկայացվել են BlackBerry Z10 և Q10 սմարթֆոնները

Research in Motion (RIM) ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ BlackBerry Z10-ը և BlackBerry Q10-ը՝ աշխատող BlackBerry 10 նոր օպերացիոն համակարգով:

BlackBerry Z10-ն ունի 4.2 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1280 x 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Qualcomm Snapdragon S4 Plus պրոցեսոր 1.5 ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ, 2Մպ դիմային ֆոտոխցիկ՝ 720p տեսանկարահանելու հնարավորությամբ:

Սարքն ունի նաև microSD (մինչև 32Գբ), Wi-Fi, Bluetooth 4.0, NFC, LTE, microSIM քարտի և microUSB բնիկներ, micro-HDMI ինտերֆեյս, 1800 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնի չափսերն են՝ 130 х 66 х 9.3 մմ, իսկ քաշը՝ 138գրամ: BlackBerry Z10-ը ամբողջությամբ սենսորային է, չունի ֆիզիկական ստեղնաշար: Այն թողարկվել է երկու գույնով՝ սև և սպիտակ:

Ընկերության ներկայացրած հաջորդ մոդելը՝ BlackBerry Q10-ն, ի տարբերություն Z10-ի, QWERTY- ստեղնաշար և սենսորային էկրան: Սարքն ունի 3.1դյույմ AMOLED էկրան՝ 720 x 720 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.5ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, LTE: RIM-ը ավելին չի հայտնել սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մասին: