Orange-ը գործարկեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանց Էջմիածնում

Այսօր Orange-ը հայտարարեց մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ 3G+ տեխնոլոգիայով հագեցած ցանցի մեկնարկը Էջմիածնում՝ Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքում: Այսպիսով Էջմիածինը միանում է Երևանին, Գյումրիին և Վանաձորին, որտեղ արդեն մեկ տարուց ի վեր Orange-ի ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 42Մբ/վ արագություն:

Մյուս քաղաքներում և գյուղերում Orange-ն առաջարկում է նույնպես ժամանակակից ցանց՝ մինչև 21Մբ/վ արագության հնարավորությամբ:

«Էջմիածնում մեր ցանցի վերազինումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ անկախ միջազգային ընկերության՝ P3-ի կողմից տեղում կատարված փորձարկումների արդյունքներով Orange-ի շարժական ինտերնետի 3G ցանցն առաջատար ցուցանիշներ է գրանցել արագության և որակի առումներով: Հայաստանն Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է 42Մբ/վ 3G տեխնոլոգիային: Այն որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդների հնարավորինս լայն մասին: Մեր ցանկությունն է ոչ թե զբաղվել ինքնագովազդով, այլ նորագույն տեխնոլոգիաների միջոցով իսկապես փոխել բաժանորդների ամենօրյա կյանքը դեպի լավը, հեշտացնել հաղորդակցումը, հարստացնել այն նոր բովանդակությամբ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով Ինտերնետ Հիմա 4 մոդեմի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով, կամ ավելի ցածր գնով՝ բաժանորդագրությամբ:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական վեբ կայքում. http://orangearmenia.am/internet/