Սամսունգը մեկնարկում է բժշկական սարքավորումների իր «GEO» ապրանքանիշը Ռադիոլոգիայի 2013թ. եվրոպական համագումարում

Սամսունգ Էլեկտրոնիքս Քո. ՍՊԸ-ն այսօր հայտարարել է, որ մեկնարկելու է բժշկական սարքավորումների իր «GEO» ապրանքանիշը Սամսունգ Մեդիսոնի հետ համատեղ Ռադիոլոգիայի 2013 թ. եվրոպական համագումարում (ՌԵՀ), որն անց է կացվելու Վիեննայում մարտի 7-11-ը: Սամսունգը նաև Սամսունգ Մեդիսոնի հետ համատեղ ցուցադրելու է իր նորագույն բժշկական սարքավորումները և տեխնոլոգիաները:

Սամսունգին պատկանող բժշկական սարքավորումների նոր ապրանքանիշի անունը` GEO-ն, ինչը հունարեն նշանակում է երկիր, առկա է բոլոր մոդելների անուններում` ի ցույց դնելու համար ընկերության նվիրվածությունը և ներդրումը համաշխարհային առողջապահության ոլորտում նորարարական բժշկական սարքավորումների միջոցով: GEO ապրանքանիշն իր մեջ ներառում է XGEO թվային ռենտգենը, UGEO ուլտրաձայնային ախտորոշիչ սարքավորումը և LABGEO լաբորատոր ախտորոշման համակարգը:

«Սամսունգը լի է վճռականությամբ բժշկական սարքավորումների իր նորաստեղծ ապրանքանիշի օգնությամբ Եվրոպայի ճառագայթաբանության շուկայում նորարարության նոր ալիք սկսելու հարցում»,- ասում է Ս. Ի. Չոն` Սամսունգ Էլեկտրոնիքսի Առողջապահության և Բժշկական սարքավորումների բիզնեսի ղեկավարը և Սամսունգ Մեդիսոնի գործադիր տնօրենը: «Սամսունգը կշարունակի մշակել արտադրատեսակներ, որոնք առաջարկում են արագ և ճշգրիտ ախտորոշում ինչպես բժիշկներին, այնպես էլ հիվանդներին»:

Նոր ապրանքանիշի և նոր տարատեսակների ներկայացումը

XGEO էկսպոզիցիայի ժամանակ GC80-ը, որը նախատեսված է մեծ և միջին հիվանդանոցների համար, կներկայացնի Սամսունգ Էլեկտրոնիքսի բարձրորակ DR տեխնոլոգիան պանելային դետեկտորների միջոցով: Անգամ դոզայի նվազեցման դեպքում XGEO GC80-ն ապահովում է ճշգրիտ պատկերներ և ախտորոշում, որոնք վճռորոշ են հիվանդների առողջության և ապահովության համար: Ներկաները կունենան նաև հնարավորություն ուսումնասիրելու փափուկ մշակման տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս օգտագործողներին շարժել սարքը` թույլ ֆիզիկական ճնշում գործադրելով անգամ առանց բռնակի օգտագործման:

UGEO էկսպոզիցիան կլուսաբանի ուլտրաձայնային համակարգերը, որոնք առավել ֆունկցիոնալ են և ավելի լավ արդյունքներ են ապահովում: Հանրության ուշադրությանը կներկայացվի նաև կատարելագործված Accuvix A30, որը ներառում է ռադիոլոգիայի համար օպտիմիզացված Եզակի բյուրեղային փոխակերպիչը: Բացի այդ, Սամսունգ Էլեկտրոնիքսը առաջին անգամ կցուցադրի NeuroLogica-ի արտադրած դյուրակիր ՀՏ սկաներները: Սամսունգ Էլեկտրոնիքսը ձեռք է բերել այս ընկերությունը 2013 թ.-ի սկզբին:

Գիտական աշխատանքների ներկայացումը

Ամսի 10-ին (կիրակի օրը)` ժամը 12:30-ից մինչև ժամը 1:30-ը Սամսունգը Կապույտ հարկում` (U2) G/H սենյակում, կհյուրընկալի «Արբանյակային սիմպոզիում» «Նոր գործիք կրծքի քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման համար` Ուլտրաձայնային ElastoScan™» թեմայով: Խոսնակները կքննարկեն ElastoScan™-ի տեխնոլոգիան և նրա ախտորոշիչ կարողությունները կրծքի քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու և վիրահատական գործընթացներին աջակցելու առումով:

Ժամը Թեման Խոսնակը
12:30 ~ 12:45 ElastoScan™. Ծանոթություն Վիմ վան դը Վոորեն Կլինիկական մարքեթինգի գծով մենեջեր, Սամսունգ Էլեկտրոնիքսի եվրոպական շտաբ-բնակարան
12:45 ~ 13:05 ElastoScan™-ի դրական ազդեցությունը վաղ շրջանում կրծքի քաղցկեղի հայտնաբերման հարցում Դոկտոր Վոլկեր Դուդա Սոնոլոգ, Մարբուրգի համալսարան, Գերմանիա
13:05 ~ 13:25 Ունի՟ արդյոք ElastoScan™-ը դրական ազդեցություն կրծքի վիրահատությունների վրա Դոկտոր  Քրիստին Կոհլեր Կրծքի վիրաբույժ, Մարբուրգի համալսարան, Գերմանիա
13:25 ~ 13:30 Հարցեր և պատասխաններ Բոլորը

Ամրագրումները կարվեն EXPO A հարկում (կմատուցվի լանչ):

Սամսունգ Էլեկտրոնիքսի առողջապահության բաժնի մասին ավելին իմանալու համար այցելե՛ք http://www.samsung.com/global/business/healthcare/ կայքը:

Բաժիններ: Բիզնես