Orange Armenia: Մինչև ապրիլի 7-ը հատուկ 70 դր/ր սակագին Իրան զանգահարելու համար

Այսօրվանից մինչև ապրիլի 7-ը Orange-ն առաջարկում է իր բոլոր կանխավճարային բաժանորդներին զանգեր կատարել դեպի Իրան հատուկ 70 դրամ/րոպե սակագնով, սովորական 90 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Կարճ հաղորդագրության համար կշարունակի գործել 20 դրամ սակագինը: Հատուկ սակագինը չի գործի ռոմինգում գտվելու ժամանակ:

Նշված ժամանակահատվածում սահմանափակված կլինի Արտերկիր 3 փաթեթի գործողությունն Իրանի համար, ինչը նշանակում է, որ ինչպես կանխավճարային, այնպես էլ ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կկարողանան ձեռք բերել րոպեների փաթեթներ Արտերկիր 3 տարբերակում ներառված բոլոր երկրների համար, բացառությամբ Իրանի (http://orangearmenia.am/mobile/bundles/Minutes-Bundles/): Ժամանակավորապես կապաակտիվանա նաև Orange Բիզնես ծառայության համար ստեղծված «Սիրելի միջազգային գոտի» տարբերակը Իրանի համար (http://orangearmenia.am/business/services/international-calls/)