ՌՈՍՏԵԼԵԿՈՄի անձնակազմը միացել է համաքաղաքային շաբաթօրյակին

Համաքաղաքային շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն է ունենալու Ռոստելեկոմ ընկերության աշխատակազմը՝ ընկերությունը կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և հրավիրում է բոլոր ցանկացողներին միանալ:

Ընկերության աշխատակիցների կողմից մաքրման աշխատանքներ կիրականացվեն Դավիթաշենի համայնքային այգում (I և II թաղամասերի միջնամասում), ուր գործում է ընկերության անվճար WiFi ինտերնետ կապը:

Մաքուր և բարեկարգված այգում առավել հաճելի կլինի հանգստի կազմակերպումը համատեղել ինտերնետ ծառայություններից օգտվելու հետ:

Նման ծրագրերի շնորհիվ Երևան քաղաքը և տեղաբնակներին, և հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ քաղաք՝ ավելի հարմարավետ դարձնելով կյանքը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև Էրեբունի փողոցի ընկերության սպասարկման սրահին հարող տարածքում:

Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կողմից մատուցվող ծառայություններն արդեն իսկ հասանելի են Երևան քաղաքի որոշ համայնքներում և շուտով բոլորը հնարավորություն կստանան օգտվելու ընկերության բարձրակարգ ծառայություններից:

ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ  կոչ է անում մեր բոլոր համաքաղաքացիներին միանալ մաքրման աշխատանքներին՝ մաքուր քաղաքը մեր և մեր երեխաների առողջության գրավականն է: