Orange-ը Հայաստանում կմեկնարկի Samsung Galaxy S4-ի վաճառքը մայիսի 4-ին

Այսօր Orange-ը հայտարարեց, որ մայիսի 4-ին կներկայացնի Samsung Galaxy S4 սմարթֆոնը Հայաստանում: Նրանք, ովքեր ցանկանում են առաջինը ձեռք բերել այս սմարթֆոնը, կարող են այսօրվանից սկսած նախնական պատվեր կատարել http://orangearmenia.am/samsung/pre-registration էջում կամ Orange-ի խանութներում:

Առաջին անգամ Samsung-ը ներկայացրեց իր երկար սպասված Samsung Galaxy S4 սմարթֆոնը մարտի 14-ին, Նյու Յորքում: Համաշխարհային մեկնարկից միայն մի քանի շաբաթ անց Samsung ընկերության այս նոր առաջատար մոդելը հասանելի կլինի սպառողներին Orange-ի խանութներում:

Orange-ի խանութներում, Samsung Galaxy S4 սև և սպիտակ մոդելները հնարավոր կլինի ձեռք բերել 391,000 դրամով: Բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած 210,000 դրամից: Այն տասը բաժանորդները, ովքեր առաջինը կգրանցեն իրենց Samsung Galaxy S4-ը և այն ձեռք կբերեն Orange-ից մայիսի 4-ին, ընկերության կողմից կստանան հաճելի նվերների փաթեթ:

Galaxy S4-ը զինված է 4.99″ ամբողջական HD որակով (full HD, 1920×1080) Super AMOLED ապշեցուցիչ էկրանով: Թեև Galaxy S4-ն ունի լայն էկրան և 2,600 MAh մարտկոց, այն ունի ընդամենը 7.9մմ հաստություն:

Samsung-ը նաև ավելացրել է մի շարք ծրագրային “խելացի” հնարավորություններ, որոնք կոչվում են Smart Scroll և Smart Pause: Օգտագործողն այլևս կարիք չունի դիպչելու էկրանին, որպեսզի թերթի էջերը. պարզապես աչքերի դիրքի փոփոխությունը բավարար է թերթելու համար, կարծես մոգական ուժի շնորհիվ: Ավելին, Smart Pause-ի շնորհիվ օգտագործողը կարիք չի ունենա ընդհատելու տեսանյութերի դիտումը. այն կընդհատվի, պարզապես եթե վերջինս այլ կողմ նայի: