«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն նվազեցնում է ֆիքսված կապի տեղադրման և վերատեղադրման սակագները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագների իջեցման մասին: Հեռախոսագծի միացման ինչպես նաև ամրակացված կապի այլ միանավագ ծառայությունների նոր գները գործում են սույն թվականի ապրիլի 1-ից ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց համար:

Ֆիքսված կապի միանավագ ծառայությունների սակագները միջին հաշվով նվազել են 5 անգամ: Այսպես օրինակ հիմնական հեռախոսագծի տեղադրումը նախկին 12000 դրամի փոխարեն այժմ կազմում է 2400 դրամ, իսկ հիմնական հեռախոսագծի ժամանակավոր տեղադրումը (մեկ ամսից ոչ ավել) այժմ կազմում է 1800 դրամ նախկին 9600 դրամի փոխարեն:

«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն նվազեցնում է ֆիքսված հեռախոսակապի միանավագ ծառայություների սակագները: Ուրախ ենք, որ մեր հաճախորդներն այժմ կարող են միանալ ֆիքսված հեռախոսակապին ավելի շահավետ պայմաններով և ստանալ իրականում բարձորակ կապ բավականին ցածր սակագնով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի միանավագ ծառայությունների սակագներին  առավել մանրամասն կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: