Եվս մեկ հարմարավետ ծառայություն ՄոբիԴրամից

Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ և փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաև գումար կանխիկացնել:

Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):

Համալրման համար վճարը կազմում է 2,5%: Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է  0,5%  (նվազագույն գումարը՝ 30 դրամ):